Շվեյցարիայի ԱԳՆ-ն կոչ է արել պահպանել խաղաղ բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը
Աշխարհ
Շվեյցարիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ «խիստ մտահոգված է այսօր ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակմամբ», ընդգծելով դրա վտանգավոր հետեւանքները տարածաշրջանային կայունության համար։ Նախարարությունը բոլոր կողմերին կոչ է արել պահպանել առավելագույն զսպվածություն, խուսափել հետագա սրացումներից և ապահովել խաղաղ բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը։
Շվեյցարական դիվանագիտության հաղորդագրությունում նշվում է, որ միջազգայնորեն ընդունված կանոնների պահպանությունը և քաղաքացիական նպատակների պաշտպանությունը պարտադիր են՝ խուսափելու համար մարդկային և տնտեսական մեծ կորուստներից, ինչպես նաև տարածաշրջանում հետագա բախումների ռիսկից։ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է իր հանձնառությունը նպաստել դիվանագիտական լուծումներին և աջակցել բոլոր միջոցներին, որոնք նպաստում են խաղաղության և անվտանգության պահպանմանը Մերձավոր Արևելքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին