Իրանի արագ հակահարվածը փորձության է ենթարկում ԱՄՆ պաշտպանական համակարգերը․ CNN
Աշխարհ
Իրանի արագ հակահարվածը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությանը փորձության է ենթարկում Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան պաշտպանական համակարգերը, միաժամանակ ցույց տալով Իրանի ռազմական հնարավորությունները, նշել է CNN-ի ռազմական վերլուծաբանը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստազորի գնդապետ Սեդրիկ Լեյթոնը CNN-ի հաղորդավար Բեքի Անդերսոնին տված հարցազրույցում ասել է, որ վերջին ամիսների և տարիների ընթացքում Պարսից ծոցի տարածաշրջանում ձևավորված պաշտպանական համակարգերն այժմ իրական փորձության առաջ են կանգնած, քանի որ Իրանը պատասխանել է սկզբնական հարձակմանը։
Լեյթոնի խոսքով՝ հետախուզական գնահատականները որոշ պատկերացում տալիս են Իրանի հակահարվածի ներուժի մասին, սակայն արձագանքի արագությունը անակնկալ է եղել և վկայում է, որ Թեհրանը նախապես պատրաստվել է նման մասշտաբի հարձակման։
Նրա տվյալներով՝ Իրանը կարող է արձակել մոտ 2.000-3.000 հրթիռ, սակայն խնդիրն այն է, որ ըստ հետախուզական գնահատականների՝ երկիրը ներկայումս չունի նախկինում ունեցած արձակման կայանքների ամբողջ ծավալը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին