Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հետ։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Իրանի նախարարը Լավրովին տեղեկացրել է Թեհրանի ղեկավարության քայլերի մասին՝ ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի «ագրեսիայի» հակազդմանը։ Նա նշել է, որ հարվածները կրկին խափանել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղ կարգավորման բանակցությունները։
Լավրովը դատապարտում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված զինված հարձակումը՝ այն անվանելով չհրահրված։ Նա կոչ է անում դադարեցնել հարվածները Թեհրանի դեմ և վերադարձնել գործընթացը դիվանագիտական բանակցությունների հարթակ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին