Թեհրանում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել
Աշխարհ
Թեհրանը ինտերնետային կապի լուրջ խնդիրներ ունի Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տեղի բնակիչները և Իսլամական Հանրապետությունից դուրս գտնվող իրանցիների հարազատները։
Ավելի վաղ NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայությունը հայտնել էր, որ Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է։
Տեղի բնակիչները սկզբում հայտնել են հաղորդակցման հետ կապված խնդիրների մասին, իսկ ավելի ուշ Իրանից դուրս գտնվող Իրանի քաղաքացիները գործակալությանը տեղեկացրել են, որ չեն կարողանում կապ հաստատել Իրանում իրենց հարազատների և ընկերների հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին