«Հրապարակ». «2 օրից անձնագիրը կտանք՝ գումարը մեջը դրած»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հրազդան քաղաքից ստացված տեղեկության համաձայն, ՀՀԿ-ն անձնագրեր է հավաքում ու գումար է խոստանում՝ Արամ Դանիելյանին քվե տալու նպատակով: Ընդ որում, քանի որ Հրազդանը փոքր քաղաք է, և շատերն իրար ճանաչում են, անձնագրերի հավաքագրման գործընթացն իրականացվում է տվյալ անձի ծանոթի կամ ընկերոջ միջոցով: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, անձնագրերը հավաքել են, ասել են, 2 օրից կտանք՝ գումարը մեջը դրած»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ