ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի մասին Իրանի հարցով
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 00:00) կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նիստը, ինչպես նշվում է, նախաձեռնվել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ քննարկման առիթը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված «չհրահրված զինված ագրեսիան»։ Նախարարությունը նաև դատապարտում է հարվածները՝ նշելով, որ դրանք իրականացվել են բանակցային գործընթացի վերականգնման ֆոնին։
Գերատեսչությունում տեղի ունեցածը որակում են որպես վտանգավոր արկածախնդրություն, որը կարող է Մերձավոր Արևելքը մոտեցնել հումանիտար, տնտեսական և նույնիսկ ռադիոլոգիական աղետի։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին