Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ հարվածով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին այնպիսի հարված հասցնել «ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել», եթե երկիրը հակահարված տա ամերիկյան ուժերին։ Նա այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Իրանը հենց նոր ասաց, որ այսօր շատ ուժեղ հարվածներ է հասցնելու։ <...> Բայց ավելի լավ է չհասցնեն, որովհետև եթե դա անեն, մենք նրանց այնպիսի ուժով կհարվածենք, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Շաբաթ օրը՝ փետրվարի 28-ին, Միացյալ Նահանգները և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանի շրջանում։ Հաղորդվել է զգալի վնասների և քաղաքացիների շրջանում զոհերի մասին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելում գտնվող թիրախների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին