Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել է
Աշխարհ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել են Պաշտպանության խորհրդի նիստի վայրում ավիահարվածի հետևանքով, հաղորդում են Fars լրատվական գործակալությունը և IRNA պետական լրատվական գործակալությունը։
Զոհվածների թվում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Պակպուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության խորհրդի քարտուղարի խորհրդական, ծովակալ Ալի Շամխանին։
Մյուս զոհվածների անունները կհրապարակվեն ավելի ուշ, հավելել է Fars-ը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին