ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն
Աշխարհ
ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցրել են, որ հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել Նուրդուզ - Ագարակ անցակետը: Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար արտասահմանյան կամ ներքին անձնագրերով: Նախնական ծանուցումներ չեն պահանջվում:
Հայաստանում դեսպանության հյուպատոսական բաժնի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով ՝ +374 (10) 589 843, ինչպես նաև էլեկտրոնային փոստով՝ [email protected]. Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կապի համար հասանելի է դեսպանության արտակարգ հեռախոսահամարը ՝ +374 (77) 495 001:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին