Խամենեիի մահը մեծ կորուստ է Իրանի համար․ Ալիևը՝ Պեզեշքիանին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանին՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։
Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան լուրը խորապես վշտացրեց մեզ։
Այս ծանր կորստի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ձեզ, մահացածի ընտանիքին ու Իրանի բարեկամ ժողովրդին և մաղթում ենք համբերություն ու տոկունություն։ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին երկար տարիներ կարևոր դեր է խաղացել Իրանի պետության և հասարակության կյանքում՝ զբաղեցնելով իր երկրի քաղաքական ու կրոնական կյանքում առանձնահատուկ տեղ։ Նրա մահը մեծ կորուստ է Իրանի համար։ Այս դժվարին օրերին Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին