Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Հայաստան
Մարտի 1-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճամբարակի, Աբովյանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին