Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու․ Վուչիչ
Աշխարհ
Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու։ Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Հարվածներից մեկը ուղղված էր Բասիջի ավիաբազային։ Բեկորները վնասել են մեր դեսպանատունը։ Ինչ վերաբերում է Իրանում մեր մարդկանց, մեր անձնակազմը այսօր տարհանվելու է Ադրբեջանի ուղղությամբ», — նշել է նա և հավելել, որ Սերբիայի դեսպանը ժամանակավորապես կմեկնի Ադրբեջան, բայց հետո կվերադառնա Թեհրան։
Վուչիչը հավելել է, որ տարածաշրջանում Սերբիայի քաղաքացիների ամենամեծ թիվը գտնվում է ԱՄԷ-ում, որոնք կտարհանվեն առաջին իսկ հնարավորության դեպքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն