Lebanon 24. Լիբանանցիները փախչում են երկրի հարավից Իսրայելի հարձակումներից հետո
Աշխարհ
Լիբանանցիները լքում են իրենց տները և ուղևորվում ավելի անվտանգ շրջաններ՝ Իսրայելի կողմից շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախների դեմ ուղղված ավիահարվածների սկսվելուց հետո: Ըստ «Լիբանան 24» լրատվական պորտալի՝ մեքենաների շարասյուները շարժվում են դեպի հյուսիս՝ Տյուրոսից և Նաբաթիեից մայրուղով:
Զանգվածային տեղահանությունը սկսվել է Լիբանանի հարավից Իսրայելի տարածք արձակված վեց հրթիռների մասին հաղորդագրություններից հետո: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Էլլա Վավեյան հարձակման համար մեղադրել է «Հեզբոլլահ»-ի զինյալներին և սպառնացել կոշտ պատասխանով:
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային ծայրամասին՝ հարվածելով առնվազն տասը ցամաքային թիրախների: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ըստ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի՝ Լիբանանում ցամաքային թիրախների ռմբակոծությունը կշարունակվի մի քանի օր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին