Էրբիլում հզոր պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Էրբիլում հնչել են ուժգին պայթյուններ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera Arabic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրաքյան հակաօդային պաշտպանության համակարգերը գործի են դրվել՝ խոցելու հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձել են թիրախավորել Էրբիլի միջազգային օդանավակայանը։
Դեպքի հանգամանքները և հնարավոր վնասների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Լրացուցիչ տեղեկություններ սպասվում են։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին