Աֆղանստանը հայտարարել է Պակիստանում գտնվող ռազմական բազաների վրա հարվածների մասին
Աշխարհ
Աֆղանստանի ռազմաօդային ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Պակիստանի ռազմական բազաներին, հաղորդում է աֆղանական RTA պետական հեռուստաալիքը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։
«Աֆղանստանի ռազմաօդային ուժերը նոր, արդյունավետ ավիահարվածներ են հասցրել Ռավալպինդիի Նուրհան ավիաբազային, Քվեթայի (Բելուջիստան նահանգ) 12-րդ բանակային կորպուսի շտաբ-բնակարանին, Մոհմանդ գործակալության (Խայբեր-Պախտունխվա նահանգ) Խոյզո ավիաբազային և Ղազնի ռազմական բազային», - ասվում է հայտարարության մեջ։
Ավիահարվածները կատարվել են ի պատասխան Քաբուլի, Բաղրամի և երկրի մի շարք այլ տարածքների վրա Աֆղանստանի օդային տարածքի երեկվա և այսօրվա խախտումների։
«Պակիստանի թշնամական շրջանակների կողմից օդային տարածքի ցանկացած խախտում և Աֆղանստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք կարժանանա վճռական պատասխանի», - հեռուստաալիքը մեջբերել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարությունից մի հատված։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին