NYT․ Իրանն առնվազն վեց ամերիկյան ռազմական օբյեկտ է թիրախավորել Մերձավոր Արևելքում
Համաշխարհային Մամուլ
Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված առնվազն վեց ամերիկյան ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և ԱՄՆ զինվորականների հայտարարությունները։
Ըստ հրապարակման՝ հարվածները ուղղված են եղել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին, ինչպես նաև Իրաքում և Քուվեյթում գտնվող ռազմաբազաներին։ Թիրախ է դարձել նաև Դուբայում գտնվող նավահանգիստը, որն օգտագործվում է ամերիկյան ուժերի կողմից։
Պարբերականը նշում է, որ ամերիկյան կողմի կորուստների մասին հստակ տվյալներ չունի, սակայն պաշտոնական աղբյուրները հաղորդել են երեք զինծառայողի մահվան մասին։ Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանը նոր հարձակումներ է սկսել ԱՄՆ բազաների դեմ Դոհայում, Քուվեյթում, Դուբայում, Բահրեյնում և Աբու Դաբիում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին