Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կրուգլոյե գյուղը Խարկովի մարզում
Ռուսաստան
Ռուսական բանակը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի Կրուգլոյե գյուղը։ Այս մասին «Սևեր» զորախմբի զինծառայողները հայտնել են «Հյուսիսային քամի» Telegram-ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ 12-րդ հրաձգային բրիգադի գրոհային ստորաբաժանումները, որոնք մտնում են 69-րդ մոտոհրաձգային դիվիզիայի և 6-րդ գվարդիական համազորային բանակի կազմի մեջ, «կոտրել են ուկրաինական սահմանապահների դիմադրությունը» և գրավել բնակավայրը։ Նշվում է, որ մարտերը եղել են ինտենսիվ և երկարատև։
Ռուսական կողմի պնդմամբ՝ գյուղի գրավումից հետո ուկրաինական սահմանապահների հրամանատարությունը հրահանգել է FPV տեսակի անօդաչու թռչող սարքերով և այլ հարվածային միջոցներով հարվածել դեպի հյուսիս նահանջող կենդանի ուժին և տեխնիկային։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ «Սևեր» զորախումբը հարվածներ է հասցրել ուկրաինական ուժերի կապի հանգույցներին և Starlink արբանյակային կայաններին Խարկովի մարզում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին