Նախկին սենատոր և գործարարը ինքնասպան է եղել Մոսկվայի հյուրանոցում
Հասարակություն
Մոսկվայում ինքնասպան է եղել Չեչնիայից Դաշնային խորհրդում նախկին սենատոր և գործարար Ումար Ջաբրաիլովը։ Տեղեկությունը տարածել են «Baza» և «Mash» Telegram-ալիքները։
Ըստ հրապարակումների՝ նրան հայտնաբերել են մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում և տեղափոխել բժշկական հաստատություն ծանր վիճակում, սակայն փրկել չի հաջողվել։ Ավելի ուշ նրա ինքնությունը հաստատվել է դեպքի վայր ժամանած անձանց կողմից։
Հաղորդվում է, որ տարիներ առաջ Ջաբրաիլովը ևս ունեցել էր նմանատիպ ճգնաժամային միջադեպ։ Նրա վերջին հրապարակումը սոցիալական ցանցերում վերաբերել է Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական իրադարձություններին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին