Իտալիայի պաշտպանության նախարարը փախել է ռմբակոծվող Դուբայից՝ լքելով իր ընտանիքը
Աշխարհ
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն մի քանի անգամ գերավճար է վճարել Դուբայից Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին հնարավորինս արագ հեռանալու համար՝ թողնելով իր ընտանիքը։ Պաշտպանության նախարարն ինքը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Ես կվերադառնամ ռազմական չվերթով, բայց գնի շուրջ համաձայնության եմ եկել Չամպինոյում գտնվող 31-րդ էսկադրիլիայի հրամանատարության հետ (մեկ ժամ առաջ)», - հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ դա կառավարական չվերթների ուղևորների համար նախատեսված սակագնից երեք անգամ ավելի թանկ է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն