Կատարը հայտարարել է, որ չի համագործակցում Իրանի կառավարության հետ
Աշխարհ
Դոհան ներկայումս կապ չի պահպանում Թեհրանի հետ՝ կենտրոնանալով երկրի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման վրա, հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։
«Մենք ներկայումս չենք շփվում Իրանի կառավարության հետ։ Ինչպես կարող եք պատկերացնել, մենք կենտրոնացած ենք մեր երկիրը պաշտպանելու և Կատարի ժողովրդի անվտանգությունն ապահովելու վրա։
Մենք միշտ բաց կպահենք հաղորդակցության ուղիները, բայց այս պահին մենք կապի մեջ չենք իրանական կողմի հետ», - CNN-ին ասել է նա։ Դիվանագետը ընդգծել է, որ Կատարի ղեկավարությունը կարծում է, որ «անկախ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, լուծումը, ի վերջո, կգտնվի երկխոսության միջոցով»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին