Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազաներում անվտանգության սպառնալիք է հայտարարվել
Աշխարհ
Կիպրոսի Ակրոտիրիի և Դեքելիայի արտասահմանյան տարածքներում գտնվող բրիտանական ռազմական ավիաբազաներում անվտանգության սպառնալիք է հայտարարվել, հաղորդում է Cyprus Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ սպառնալիքը հնչել է տեղական ժամանակով կեսգիշերից կարճ ժամանակ առաջ (Երևանի ժամանակով՝ 02:00-ին): Բազայի անձնակազմին տեղեկացվել է սպառնալիքի մասին և հրահանգվել «վերադառնալ իրենց տները և մնալ տանը մինչև հետագա ծանուցումը»:
Նրանց նաև հրահանգվել է «հեռանալ պատուհաններից և ապաստան գտնել ամուր, ծանր կահույքի ետևում կամ տակ» և սպասել հետագա հրահանգների։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին