Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 4-8 աստիճանով
Հասարակություն
Հանրապետության տարածքում մարտի 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 4-8 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի կեսօրից հետո, 5-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին