ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Կիպրոսում հնարավոր անօդաչու թռչող սարքի վտանգի մասին
Աշխարհ
Կիպրոսում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է հնարավոր անօդաչու թռչող սարքի սպառնալիքի մասին և կոչ արել ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել, հայտնում է CNN-ը։
Դեսպանությունը նշել է. «Կան տվյալներ հնարավոր անօդաչու թռչող սարքի մասին Պաֆոսի շրջանում», որը կղզու արևմուտքում է։
Պաֆոսի օդանավակայանի տերմինալը տարհանվել է երկուշաբթի, երբ հայտնաբերվել է կասկածելի առարկա, տեղեկացնում է Կիպրոսի պետական հեռուստատեսությունը։
Նույն օրը Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխարգելիչ միջոցառմամբ «RAF Akrotiri» ռազմաբազայում բնակվող ընտանիքները տեղափոխվում են կղզու մոտակայքում գտնվող այլ ապահով բնակավայրեր։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը