Պայթյուններ, հրթիռային հարվածներ, զոհեր․ լայնածավալ ռազմական գործողություն՝ Իրանի դեմ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը սկսեց «կանխարգելիչ հարված» Իրանին, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թեհրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։
Նրա խոսքով՝ հարձակումների նպատակն է կանխել Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ ԱՄՆ նախագահը խոստացել է «քանդել Իրանի հրթիռային արդյունաբերությունը» և ոչնչացնել նրա նավատորմը։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը պետք է պայմաններ ստեղծի Իրանի ժողովրդի համար՝ «իր ճակատագիրը սեփական ձեռքը վերցնելու համար»։ Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանի վրա Իսրայելի հարվածները ուղղված են երկրի ղեկավարությանը։
Պայթյուններ են լսվել Թեհրանում, մի քանի հրթիռներ են ընկել Համալսարանական փողոցում և Իրանի մայրաքաղաքի Ջումհուրի շրջանում։ Հարված է ենթարկվել նաև Բուշեհր նավահանգստային քաղաքը, որտեղ գտնվում է ատոմակայան։ Պայթյուններ են գրանցվել նաև Սպահանում, Ղումում, Քարաջում, Քերմանշահում, Թավրիզում և Լորեստան նահանգում։ Մարտական գործողությունները արդեն տարածվել են այլ երկրներում. Իրանը ոչ միայն հակահարված տվեց Իսրայելին, այլև հարձակվեց Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Պայթյուններ տեղի ունեցան նաև Աբու Դաբիում և Դուբայում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին