Իրանը «շատ է ցանկանում» համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը «շատ է ցանկանում» համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ՝ հանրապետության դեմ ընթացող գործողության ֆոնին։
«Նրանք շատ են ցանկանում համաձայնության գալ։ Ես նրանց ասել էի, որ նրանք պետք է դա անեին մեկ շաբաթ առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ գործողության նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ «վերացնելով սպառնալիքը» Իրանի ներկայիս կառավարությունից։ Պետության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանի գործողությունները ուղղակի սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ռազմական բազաների համար արտասահմանում։ Թրամփը ընդգծել է, որ Վաշինգտոնը այլևս «չի հանդուրժի դա»։
Նա նաև որպես մեկ այլ նպատակ նշել է Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին