ԵՄ-ն դեմ չէ Մերձավոր Արևելքում իր ռազմածովային առաքելության ընդլայնմանը
Աշխարհ
ԵՄ ոչ մի երկիր չի առարկում Պարսից ծոցում ԵՄ «Ասպիդես» ռազմածովային առաքելության ընդլայնմանը՝ Իրանի հարձակումների ռիսկի պատճառով, սակայն դաշինքը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է «Ֆայնենշլ Թայմս»-ը՝ հղում անելով բանակցությունների վերաբերյալ տեղեկացված չորս աղբյուրների։
Աղբյուրները թերթին հայտնել են, որ ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցում ԵՄ «Ասպիդես» ռազմածովային առաքելության ընդլայնման հարցը՝ Իրանի հնարավոր հարձակումների ռիսկի պատճառով։
«Առաքելության ընդլայնման առաջարկը, որը ներկայացվել է ԵՄ նախարարների և ռազմական պաշտոնյաների մի քանի հանդիպումների ժամանակ վերջին 24 ժամվա ընթացքում, չի մերժվել ԵՄ որևէ անդամի կողմից, բայց այն դեռևս հաստատված չէ», - գործակալությանը հայտնել են աղբյուրները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին