Կիպրոսի երկնքում խոցվել է երկու անօդաչու թռչող սարք
Աշխարհ
Կիպրոսի կառավարության ներկայացուցիչը X հարթակում հայտնել է, որ ևս երկու անօդաչու թռչող սարք, որոնք ուղղվում էին բրիտանական ՌԱՖ Ակրոտիրի ավիաբազայի ուղղությամբ, խոցվել են։
Երկուշաբթի տեղական ժամանակով կեսօրից հետո բազայում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, հայտնում է CNN-ը։
Ավելի վաղ Կիպրոսում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել էր հնարավոր անօդաչու սարքերի ակտիվության մասին, իսկ կղզու արևմտյան հատվածում գտնվող Պաֆոսի օդանավակայանի տերմինալը տարհանվել էր։
Կիրակի գիշերը ևս մեկ անօդաչու սարք հարվածել էր Ակրոտիրի ռազմաբազային։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան