Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունը
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հայ գործընկեր արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին շարունակել ինքնապաշտպանությունը և վրեժ լուծել իր գերագույն առաջնորդի մահվան համար, հաղորդում է Երևանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի միջև բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական և անհիմն ագրեսիային, ընդգծել է, որ Իրանը գտնվում է լիարժեք պատերազմի վիճակում։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այս անընդունելի ագրեսիայի, հարվածներ է հասցրել օկուպացված տարածքներին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար», - ասվում է դեսպանատան X սոցիալական ցանցի էջում տեղադրված հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին