Գրոսի. Իրանի հակամարտության կողմերը գիտակցում են երկխոսության անհրաժեշտությունը
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին պնդում է, որ Իրանի շուրջ հակամարտության կողմերը գիտակցում են դիվանագիտությանը վերադառնալու անհրաժեշտությունը՝ որպես դրա լուծման միջոց։
«Կարծում եմ՝ նման փոխըմբռնում կա։ Եթե լսեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունները, կհասկանաք, որ կա փոխըմբռնում, որ երկխոսությունը կսկսվի որոշ պահի», - ասել է նա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ըստ Գրոսիի՝ «դեռ վաղաժամ է խոսել այն մասին, թե երբ և որտեղ կվերսկսվի նման երկխոսությունը»։ «Այս պահին մենք գտնվում ենք ռազմական արշավի մեջ», - նշել է նա՝ ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է միջնորդել երկխոսությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին