Մինաբի դպրոցում ԱՄՆ-Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհված աշակերտները կհուղարկավորվեն մարտի 3-ին
Աշխարհ
Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի զոհերը կհուղարկավորվեն մարտի 3-ին, հայտարարել են տեղական իշխանությունները։
«Այս անմեղ երիտասարդ նահատակների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը», - ասվում է նրանց հայտարարության մեջ, ըստ IRNA լրատվական գործակալության։
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի հարավային Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին։ Զոհերի թիվը հասնում է 165-ի, որոնց մեծ մասը աշակերտներ են, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Վիրավորվել է իննսունհինգ մարդ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին