«Երկիր». Զարուհի Փոստանջյանը ցուցակում չկա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր տեղեկություններով լուրջ փոփոխություններ է սպասվում «Ժառանգության» համամասնական ցուցակում: Ոմանք տարակուսած են, որ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի դեպքում, ինչը շատ հավանական է, «Ժառանգության» որոշ անդամներ կարող են խաղից դուրս հայտնվել: «Ժառանգություն»-ում դաշինք կազմելու հարցի շուրջ տարաձայնություններ կան, այդ իսկ պատճառով էլ հարցն այսքան ձգձվում է: Ոմանք վստահ են, որ առանց դաշինքի էլ կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ավելի ռեալիստները անցողիկ շեմը հաղթահարելու միակ ճանապարհը տեսնում են դաշինքի մեջ: Մեր լուրերի համաձայն, անկախ այս հարցերից, կուսակցության համամասնական ցուցակը մոտավորապես քննարկվել է, մեր աղբյուրները պնդում են, որ ցուցակում այլևս չի լինի Զարուհի Փոստանջյանը: Նրա պահվածքն ու կեցվածքը համախոհ կուսակցությանն այդքան էլ դուր չի գալիս»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ