Պենտագոնը հայտարարել է Իրանում իր ռազմական նպատակների մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը Իրանի հարձակողական հրթիռների և դրանց արտադրության ոչնչացումն է, ինչպես նաև Իրանի ռազմածովային նավատորմի և անվտանգության ենթակառուցվածքների վնասազերծումը։ Նրա խոսքերը փոխանցում է The Times of Israel-ը։
Հեգսեթի խոսքով՝ գործողության շրջանակում ԱՄՆ-ը ձգտում է «ոչնչացնել Իրանի հարձակողական հրթիռները, դրանց արտադրությունը, ռազմածովային նավատորմը և այլ անվտանգության ենթակառուցվածքներ»։ Նա ընդգծել է, որ այդ քայլերի իրականացումը կխոչընդոտի Թեհրանի հնարավորությանը՝ ձեռք բերելու միջուկային զենք։
Ավելի վաղ Հեգսեթը հայտարարել էր, որ Իրանի տարածքում ներկայումս ամերիկյան զորքեր չկան, սակայն չի բացառել դրանց տեղակայման հնարավորությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հեռուն գնալ սեփական շահերի պաշտպանության համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին