Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի ավելի քան 10 երկրներ
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի ավելի քան 10 երկրներ՝ տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պետդեպարտամենտը կոչ են անում ամերիկացիներին անհապաղ լքել հետևյալ երկրները՝ օգտագործելով ցանկացած հասանելի առևտրային տրանսպորտային միջոց՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով», - գրել է Ռուբիոյի հյուպատոսական հարցերով օգնական Մաուրա Նամդարը էլեկտրոնային նամակում։
Ցանկում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, ԱՄԷ-ն և Եմենը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին