Ռուբիո. ԱՄՆ-ը առայժմ մտադիր է հասնել Իրանի դեմ գործողության իր նպատակին՝ առանց ցամաքային ուժերի
Աշխարհ
ԱՄՆ վարչակազմը ներկայումս ենթադրում է, որ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակներին կարելի է հասնել առանց ցամաքային զորքերի կիրառման: Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կոնգրեսում լրագրողների հետ զրույցում, նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ցամաքային զորքեր կիրառել:
«Նախագահը, որպես գերագույն հրամանատար, միշտ ունի իր որոշած ցանկացած գործողություն իրականացնելու հնարավորություն», - ասել է նա՝ ի պատասխան Իրանում ցամաքային գործողության հնարավորության մասին հարցին։
«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ այս առաքելության համար մեր կողմից սահմանված նպատակը, այսինքն՝ նրանց բալիստիկ հրթիռային հնարավորությունների ոչնչացումը, կարող է իրականացվել առանց ցամաքային ուժերի ներգրավման։ Սա վերաբերում է ինչպես հրթիռների արձակմանը, այնպես էլ դրանց արտադրությանը», -ասել է պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին