«Հրապարակ». Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ նախագահի կարգադրությամբ, մարտի 2-9-ը գտնվելու է չվճարվող արձակուրդում: Երեկ խոսում էին, որ գործարարն այս օրերին Դուբայում է եւ, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից, ինչպես մեր շատ հայրենակիցներ։
Ուշագրավ է, որ փետրվարին էլ Սուքիասյանն իր հաշվին արձակուրդ էր մեկնել՝ փետրվարի 9-17-ը։ Ըստ ամենայնի՝ հաջորդ խորհրդարանում չառաջադրված պատգամավորը որոշել է ամբողջությամբ վերադառնալ բիզնես գործունեության եւ այս փուլից սկսած՝ արդեն սկսել է դրանով զբաղվել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին