Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի
Աշխարհ
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
«Ըստ օպերատիվ խմբերի հաղորդագրությունների, ցավոք, այս հարձակումների հետևանքով զոհվել է մեր 787 հայրենակից։ Որոնողական-փրկարարական գործողությունները, բեկորների հեռացումը, վիրավորների տեղափոխումը և բժշկական օգնության տրամադրումը շարունակվում են», - կազմակերպության հայտարարության մի մասը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի 153 շրջաններում գրանցվել է ընդհանուր առմամբ մոտ 1039 հարված, որոնց հետևանքով վնասվել է առնվազն 504 օբյեկտ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին