Զելենսկին Օրբանին ընտրություններում ձախողում է մաղթել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկա ընտրություններում պարտություն է մաղթել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Նա այս մասին հայտարարել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ Օրբանը կպարտվի ընտրություններում, և այդ ժամանակ մենք կկարողանանք վերականգնել նորմալ հարաբերությունները Հունգարիայի հետ, այդ թվում՝ այն պատճառով, որ հունգար ժողովուրդը ռուսամետ չէ», - նշել է նա։
Զելենսկին կարծում է, որ Հունգարիան ունի միջազգային ազդեցություն, բայց չունի զգալի ռազմական ազդեցություն։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Օրբանը կարևոր է դառնում միայն ազդեցիկ քաղաքական ուժերի աջակցությամբ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին