Լիբանանի բանակը նահանջել է սահմանից՝ Իսրայելի հարձակման էսկալացիայի պատճառով
Աշխարհ
Լիբանանի զինված ուժերը նահանջել է սահմանից՝ Իսրայելի հարձակման էսկալացիայի պատճառով, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բանակը նահանջել է սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նախապես Լիբանանի պետական National News Agency-ն հայտնել էր, որ բանակը փակում է «առաջադրված դիրքերը» Իսրայելի սահմանային հատվածում։
Այս քայլերը տեղի են ունենում այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ բանակը ստացել է Լիբանանում լրացուցիչ վերահսկող տարածքներ գրավելու հրահանգ՝ կանխելու համար կրակոցները իսրայելական սահմանային բնակավայրերի ուղղությամբ, նախորդ դիրքերի տեղաբաշխումից հետո։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին