Ռուսաստանը գործադրում է ջանքեր Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու համար․ Պեսկով
Աշխարհ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ ունի նպաստել գոնե փոքր մակարդակի լիցքաթափման։ Նա ընդգծել է, որ Պուտինի վերջին հեռախոսազրույցները Բահրեյնի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ հենց այս նպատակով են եղել՝ փոխանցել Մոսկվայի լուրջ մտահոգությունը Իրանի ենթակառուցվածքների վրա հարվածների կապակցությամբ և դրա վերաբերյալ երկխոսություն հաստատել Իրանի իշխանությունների հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են իրականացրել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել Թեհրանի և մի շարք մեծ քաղաքների վրա, հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին