Բլոգերը գնել է Հիթրոուում մոռացված ճամպրուկը և ներսում հայտնաբերել լյուքս ապրանքներ
Հասարակություն
Բրիտանացի բլոգեր Քարմի Սելիտտոն գնել է Լոնդոնի Heathrow Airport օդանավակայանում մոռացված ճամպրուկը և ապշել դրա պարունակությունից։ Տեսանյութը հրապարակվել է նրա TikTok-ի էջում։ Ինֆլուենսերը 129,99 ֆունտ ստերլինգով ձեռք է բերել կորցրած ուղեբեռը, որի տիրոջը օդանավակայանի աշխատակիցներին չի հաջողվել գտնել։
Ճամպրուկը բացելուց հետո նա ներսում հայտնաբերել է օգտագործված, սակայն լյուքս դասի կոշիկներ՝ Gucci և Alexander McQueen ապրանքանիշերից, ինչպես նաև պայուսակներ՝ Prada և Louis Vuitton բրենդներից։ Բացի այդ, նա գտել է կաշվե դիվան, Cartier զարդերի տուփ՝ 2400 եվրոյի կտրոնով, կանացի հագուստ և անձը հաստատող փաստաթուղթ, որը պատկանում էր մի երիտասարդ կնոջ։
Սելիտտոն պարզել է, որ ճամպրուկի տիրուհին բնակվում է իր տնից մոտ երկու ժամ հեռավորության վրա և որոշել է անձամբ վերադարձնել իրերը։ Սակայն այցի արդյունքների մասին խոստացված տեսանյութը նա չի հրապարակել՝ միայն նշելով, որ սա իր կյանքի ամենատարօրինակ փորձառություններից մեկն էր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել