Brent նավթի գինը հատել է 84 դոլարը
Տնտեսություն
Համաշխարհային շուկաներում Brent տեսակի նավթի գինը Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի ֆոնին գերազանցել է 84 դոլարը մեկ բարելի դիմաց՝ հասնելով 2024 թվականի ամռան կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Առևտրային տվյալների համաձայն՝ ցուցանիշը աճել է ավելի քան 8,5 տոկոսով՝ հասնելով 84,38 դոլարի։
Նավթի գինը բարձրանում է արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Երեքշաբթի աճի տեմպերն արագացել են այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է Օրմուզի նեղուցի փակման մասին։ Նեղուցով անցնում են ածխաջրածինների խոշոր ծավալներ, որոնք հիմնականում մատակարարվում են ասիական շուկաներ։
Մարտի 3-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ապահովել նավարկության անվտանգությունը Օրմուզի նեղուցում՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության կարևորությունը համաշխարհային տնտեսության համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին