Մեծ Բրիտանիան պատրաստվում է պաշտպանել իր ռազմական բազան Իրանից
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիան նախատեսում է էսմինեց ուղարկել Միջերկրական ծով՝ Կիպրոսում գտնվող «Ակրոտիրի» ռազմաբազան Իրանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Խոսքը վերաբերում է HMS Duncan ռազմանավին, որի տեղակայումը քննարկվել է բարձր մակարդակի ռազմական հանդիպման ընթացքում։
Ըստ հրապարակման՝ պաշտպանության նախարար Ջոն Հիլին խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան զինվորականների հետ, որտեղ քննարկվել է նավի ուղարկումը տարածաշրջան։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մարտի 2-ին հաղորդվել էր, որ Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաօդային ուժերի բազան ենթարկվել է ենթադրյալ անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Տեղեկություններ են տարածվել «Ակրոտիրի» շրջանում հզոր պայթյունի մասին։ Հաղորդվում է, որ բազայում գործարկվել է տագնապի ազդանշանը, իսկ ռազմական ինքնաթիռները բարձրացվել են օդ՝ իրավիճակը վերահսկելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին