Թրամփը աշխարհը տանում է դեպի համաշխարհային պատերազմ․ Մեդվեդև
Համաշխարհային Մամուլ
Երրորդ համաշխարհային պատերազմը դեռ չի սկսվել, բայց այն կարող է սկսվել ցանկացած պահի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չփոխի իր գործողությունները, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ֆորմալ առումով Երրորդ համաշխարհային պատերազմ գոյություն չունի։ Բայց եթե Թրամփը շարունակի հանցավոր ռեժիմի փոփոխության իր խելագար ընթացքը, այն անկասկած կսկսվի», - ընդգծել է Մեդվեդևը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև հայտարարել է, որ համաշխարհային քաղաքական իրավիճակը ներկայումս չափազանց լարված է։
«Ցանկացած իրադարձություն կարող է լինել ձգան։ Ամեն ինչ», - պարզաբանել է նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին