«Չորրորդ ինքնիշխանություն». Առանցքային դեմքերը՝ վստահված անձանց դերում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««ՉԻ»-ի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսը բավականին ուշագրավ որոշում է ընդունել, որով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը պետք է աջակցի Կոնգրեսի թեկնածու Սասուն Միքայելյանին և զերծ պահի իշխանություններին կեղծիքների դիմելուց։ Մեր տեղեկություններով, Կոնգրեսում որոշվել է, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում որպես վստահված անձինք պետք է ներկա լինեն Կոնգրեսի անդամ կուսակցությունների առանցքային դեմքերը։ Մեր տեղեկություններով, Կոնգրեսի անդամ կուսակցությունները արդեն իսկ ձևավորել են իրենց կուսակցությունների առանցքային դեմքերի անուններով ցուցակներ, որոնք ներկայացվել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ»։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է