Դուբայի օդանավակայանի մեկ րոպե պարապուրդը գնահատվել է մեկ միլիոն դոլար
Համաշխարհային Մամուլ
Դուբայի միջազգային օդանավակայանի մեկ րոպե պարապուրդը կարող է արժենալ շուրջ մեկ միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է NDTV World-ը՝ նշելով, որ տվյալը հաստատել են նաև հենց Dubai International Airport-ում։ Օդանավակայանը փակվել է Իրանի կողմից իրականացված օդային հարվածների ֆոնին։
Նշվում է, որ մեկ րոպեի ընթացքում արձանագրվող ֆինանսական կորուստների մեջ ներառվում են ոչ միայն ավիաընկերությունների վնասները, այլև զբոսաշրջության և տեղական բիզնեսի կորուստները՝ ներառյալ հյուրանոցներն ու ռեստորանները։ Մի քանի օր տևած պարապուրդը, ըստ գնահատականների, կարող է էմիրատին արժենալ հարյուր միլիոններից մինչև միլիարդավոր դոլարներ։
Դուբայի օդանավակայանը փակ է փետրվարի 28-ից՝ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության սրման պատճառով։ Օդանավակայանից իրականացվում են միայն տարհանման չվերթներ տարբեր երկրներ։ Մարտի 3-ին «Աերոֆլոտ»-ի առաջին տարհանման ինքնաթիռը Դուբայից մեկնել է Մոսկվա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին