Ֆինլանդիան հետախույզներ է որոնում՝ ռուսերեն և չինարեն լեզուների իմացությամբ
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (Supo) հայտարարել է ռուսերեն և չինարեն լեզուների իմացությամբ մասնագետների հավաքագրման մասին։ Տեղեկությունը հրապարակվել է ծառայության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ մեկնարկել է մշտական հիմունքներով հետախույզների լայնածավալ հավաքագրման արշավ։
Հայտարարության համաձայն՝ առաջնահերթ հետաքրքրություն են ներկայացնում այն թեկնածուները, ովքեր տիրապետում են ռուսերեն կամ չինարեն լեզուներին։ Աշխատանքը ներառելու է հետախուզական տեղեկատվության հավաքագրում ինչպես Ֆինլանդիայի ներսում, այնպես էլ արտերկրում։
Միաժամանակ ծառայությունում պատրաստ են դիտարկել նաև ֆրանսերեն, իսպաներեն և այլ, ավելի հազվադեպ լեզուների իմացությամբ դիմորդների թեկնածությունները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին