Արևի վրա արձանագրվել է շուրջ 1 միլիոն կմ երկարությամբ պրոտուբերանցի արտանետում
Աշխարհ
Արեգակի վրա գրանցվել է մոտ մեկ միլիոն կիլոմետր երկարությամբ պրոտուբերանցի արտանետում։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՆ) և Սիբիրի բաժանմունքի Արեգակ-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ԻՍԶՖ ՍՈ ՌԱՆ) Արեգակային աստղագիտության լաբորատորիայից։
Մասնագետների խոսքով՝ արտանետումը տպավորիչ չափերի է հասել, սակայն այն ուղղված չէ Երկրի կողմը և չի ունենա ազդեցություն մեր մոլորակի վրա։ Պրոտուբերանցները Արեգակի մակերևույթից դուրս նետվող պլազմային հսկայական շիթեր են, որոնք հաճախ ձևավորում են աղեղաձև կառուցվածքներ։
Լաբորատորիայի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակվել է երևույթի տեսանյութը, որտեղ երևում է Արեգակի մակերևույթից դուրս եկող հսկայական պլազմային հոսքը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին