Ռուսաստանում արձագանքել են Զելենսկու առաջարկին՝ ստեղծել բուֆերային գոտի
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը՝ բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ։ «Լենտա.ռու»-ի հետ զրույցում նա նշել է, որ նման գոտու ստեղծումը հնարավոր է, սակայն դրա համար Կիևը պետք է դուրս բերի իր զորքերը մի շարք ուկրաինական մարզերից։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է Ռուսաստանի տարածքում ձևավորեն բուֆերային գոտի՝ ընդգծելով, որ այդ դեպքում հրետանին չի կարողանա հասնել թիրախներին։ Չեպայի խոսքով՝ բուֆերային գոտու ձևավորման համար Ուկրաինան պետք է զորքերը հետ քաշի Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի մարզերից։ Նրա պնդմամբ՝ այդ դեպքում Ռուսաստանը չի հարվածի ուկրաինական ուժերին հրետանով և անօդաչու սարքերով, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չեն թիրախավորի ռուսական տարածքները։
Պատգամավորը նաև հավելել է, որ որքան երկար Կիևը դիմադրում է խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը, այնքան բուֆերային գոտին կարող է «խորանալ Ուկրաինայի ներսում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2026 թվականին անվտանգության գոտին Ուկրաինայի հետ սահմանին պետք է ընդլայնվի՝ ապահովելու համար սահմանամերձ շրջանների անվտանգությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին