Մեծ Բրիտանիայում հազվագյուտ հիվանդության պատճառով կնոջ հասակը կրճատվել է 26 սանտիմետրով
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի բնակիչ Քերոլայն Քինգի հասակը նվազել է 26 սանտիմետրով՝ հազվագյուտ հիվանդության հետևանքով։ Նրա պատմությունը ներկայացրել է Terra պարբերականը։ Կինը հիվանդանոց էր դիմել այն բանից հետո, երբ նրա մաշկն ու աչքերը դեղնել էին։ Բժշկական հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է գրանուլեմատոզային հեպատիտ՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը բժիշկների խոսքով արձանագրվում է մոտավորապես տասը տարին մեկ անգամ։
Հիվանդության հետևանքով Քինգին ընդգրկել են լյարդի փոխպատվաստման սպասման ցուցակում։ Վիրահատությանը նա սպասել է շուրջ կես տարի՝ այդ ընթացքում ընդունելով դեղամիջոցներ, որոնք հանգեցրել են ողնաշարի ծանր օստեոպորոզի զարգացմանը։ Արդյունքում կնոջ հասակը զգալիորեն նվազել է։
Վիրահատությունից հետո բրիտանուհու լյարդի գործառույթը վերահսկվում է, իսկ հասակը մասնակիորեն վերականգնվել է՝ աճելով 15 սանտիմետրով, սակայն այն դեռ չի հասել նախնական ցուցանիշին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին