«Գուցե գրանցվե՞մ, ինչ եք կարծում». Զախարովան կատակել է, թե կարող էր աշխատել Ֆինլանդիայի հետախուզությունում
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնական գրառում է կատարել՝ նշելով, թե կարող էր աշխատել Ֆինլանդիայի հետախուզությունում։ Դիվանագետը այդ մասին գրել է իր պաշտոնական Telegram-ալիքում։
«Գուցե գրանցվե՞մ, ինչ եք կարծում։ Չինարեն գիտեմ, ռուսերեն սիրում եմ, իսկ անօրինական կարգավիճակն արդեն ապահովված է ԵՄ պատժամիջոցներով», — կատակել է նա։
Այս կերպ Զախարովան արձագանքել է տեղեկություններին, որ Ֆինլանդիայի անվտանգության և հետախուզական ծառայությունը (Supo) սկսել է լայնածավալ հավաքագրում՝ մշտական պաշտոնների համար։ Մասնավորապես, գերատեսչությունը հետաքրքրված է ռուսերեն և չինարեն իմացող թեկնածուներով՝ հետախուզական ոլորտում աշխատանքի համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին